Անատոմիա և ֆիզիոլոգիա
Կան արդյո՞ք մարդու օրգանիզմում անպիտանի օրգաններ. med.news.am
![Կան արդյո՞ք մարդու օրգանիզմում անպիտանի օրգաններ. med.news.am Կան արդյո՞ք մարդու օրգանիզմում անպիտանի օրգաններ. med.news.am](up/article/big/file_29324_9529806.jpg)
Ամեն օր հազարավոր մարդիկ հեռացնում են իրենց իմաստության ատամները, նշագեղձերը ու կույրաղիքը, եւ ցավը մեղմվելուց հետո նրանք վերադառնում են իրենց գործերին: Իսկ ինչի՞ համար են այդ դեպքում մարմնի այս հատվածները:
«Էվոլյուցիան առաջ է շարժվում, բայց մի ժամանակ մարմնի բոլոր անատոմիական մասերը անհրաժեշտություն են եղել մեր նախնիների համար,- ասել է Մինեսոթայի նահանգի համալսարանի անատոմիական ծրագրի տնօրեն Էնթոնի Ուայնհաուսը: Դրանցից շատերը մինչ այժմ նշանակալի են, բայց պարտադիր չէ, որ դրանք կարեւոր լինեն»:
Fox News-ը ներկայացնում է մարմնի անպետք թվացող 7 մասերի էական նշանակությունները:
- Պտուկներ
Բոլոր մարդիկ սկզբում առաջանում են որպես կին: «Բոլոր էմբրիոնները սկզբում կանացի են լինում, իսկ հետո ձեռք են բերում տղամարդկային հատկանիշներ՝ պահպանելով կանացիներից մի քանիսը»,-ասել է Ուայնհաուսը: Կանանց եւ տղամարդկանց պտուկները նույնանման են, բայց առանց այնպիսի հորմոնների հոսքի, ինչպիսին է էստրոգենը. տղամարդկանց մոտ դրանք պարզապես զարդարանք են: - Թեւատակի մազեր
Այս հարցում վերջնական կարծիք չկա, բայց առկա են որոշ ենթադրություններ: Կան երկու տեսակի քրտնագեղձեր՝ էկրինային եւ ապոկրինային. վերջիններս գտնվում են թեւատակի շրջանում, բացատրել է Հարվարդի համալսարանի մարդու էվոլյուցիոն կենսաբանության պրոֆեսոր Դանիել Լիբերմանը: Ապոկրինային գեղձերը օգտագործվում են սեռական ազդանշանների համար: Ենթադրվում է, որ թեւատակի մազերը նախատեսված են նրա համար, որ ինչքան հնարավոր է երկար կարողանան պահել գեղձերի արտազատած հոտը զուգընկերոջ կամ զուգընկերուհու համար, պարզել է նա: - Ունքեր
Ունքերի էվոլյուցիոն նպատակը բավականին վիճելի է: Որոշ գիտնականներ կարծում են, որ ունքերը պաշտպանում են աչքերը քրտինքից եւ անձրեւից, հատկապես նախամարդկանց մոտ՝ որսորդության եւ լողալու ժամանակ: Լիբերմանը կարծում է, որ ունքերը կարող են նաեւ զգացմունքներ արտահայտել: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի վարվեցողական նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդիկ հայտնիներին ավելի քիչ առանց ունքերի, քան առանց աչքերի են ճանաչել: - Ապենդիքս (կույրաղիք)
Ապենդիքսը թերաճ օրգան է, ինչը նշանակում է, որ այն իր սկզբնական գործառույթների մեծ մասը չի պահպանել: Կա տեսակետ, որ ապենդիքսը մեր աղիքներում եղել է խմորման մի խցիկ, ասել է Լիբերմանը: Բայց քանի որ մարդիկ դադարել են ուտել անորակ եւ հում մթերքներ, այս խցիկը այլեւս պետք չէ: Վերջին հետազոտությունները, սակայն, ենթադրում են, որ ապենդիքսը կարող է լինել առողջ մանրէների կուտակման մի վայր: - Նշագեղձեր
Նշագեղձերը տեխնիկական ավշային հանգույցներ են՝ ավշային համակարգի մի մասը, որը շատ կարեւոր է օրգանիզմի իմունիտետի համար: «Բերանի խոռոչը մեր մարմնի մուտքն է համարվում, այդ պատճառով կոկորդի իմունային բջիջները կարող են օգնել շնչառական վարակների դեմ պայքարի հարցում»,-բացատրել է Միբերմանը: Երբեմն մեր նշագեղձերը բորբոքվում են վարակներից եւ այդ դեպքում դրանք հեռացվում են: Մեր ավշային հանգույցները չափազանց կարեւոր են, բայց մեր օրգանիզմում դրանցից շատ կան, հետեւաբար կարելի է նաեւ ապրել առանց դրանց: - Իմաստության ատամներ
Մինչ վերջերս իմաստության ատամները երբեք խնդիր չեն առաջացրել մարդկանց համար: Բայց քանի որ մարդիկ հիմա փափուկ, լավ պատրաստված մթերքներ են ուտում, մեր ծնոտները չեն աճում եւ չեն զարգանում իրենց ողջ ուժով: - Ծայրային թլիփ
Տղամարդու ծայրային թլիփի՝ առնանդամի գլխիկից տարանջատվելու համար տարիներ են պետք. այն կարեւոր է վարակներից խուսափելու համար՝ հատկապես փոքր տարիքի երեխաների համար: Ծայրային թլիփը օգնում է պաշտպանել միզածորանը ցանկացած աղտոտումից եւ մանրէներից: Ընդ որում, ծայրային թլիփը տղամարդուն սեռականորեն ավելի զգայուն է դարձնում, ինչը պետք է եղել մեր նախնիներին բազմանալու համար:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ահա թե ինչ է լինում, երբ ճտտացնում եք մատերը. mashable.am Ահա թե ինչ է լինում, երբ ճտտացնում եք մատերը. mashable.am](up/article/small/file_35216_7844524.png)
Մեկ րոպե տևողությամբ հոլովակում ամեն ինչ բացատրվում է: Պարզվում է ոչ մի վտանգ չի սպառնում ձեզ, երբ ճտտացնում եք մատերը...
![](images/calendar.png)
![Օրվա ընթացքում մարդը շնչում է 20 000 անգամ. հետաքրքիր փաստեր մարդկային մարմնի մասին. tert.am Օրվա ընթացքում մարդը շնչում է 20 000 անգամ. հետաքրքիր փաստեր մարդկային մարմնի մասին. tert.am](up/article/small/file_35120_8695629.jpg)
Մեզ թվում է, որ լավ գիտենք մեր օրգանիզմն ու դրա պահանջները և օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները, սակայն իրականում մարդու մարմինը հաճախ տարակուսանքի մեջ է գցում`...
![](images/calendar.png)
![9 հետաքրքիր փաստ մարդու ոսկրերի մասին. news.am 9 հետաքրքիր փաստ մարդու ոսկրերի մասին. news.am](up/article/small/file_34727_2122953.jpg)
NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մարդու ոսկրերի մասին 10 հետաքրքիր...
![](images/calendar.png)
![25 հետաքրքիր և քիչ հայտնի տեղեկություն աչքերի մասին. tert.am 25 հետաքրքիր և քիչ հայտնի տեղեկություն աչքերի մասին. tert.am](up/article/small/file_34566_4333681.jpg)
Մեզնից շատերն անգամ պատկերացում չունեն` որքան յուրատեսակ են աչքերը: Տեսողական օրգանը մի ամբողջական մեխանիզմ է, որը կազմված է միլիարդավոր փոքր դետալներից, որոնք թույլ են տալիս...
![](images/calendar.png)
![Լյարդի հիմնական գործառույթները. news.am Լյարդի հիմնական գործառույթները. news.am](up/article/small/file_34016_1438284.jpg)
Մեր օրերում մարդիկ հաճախ մտածում են սրտի հիվանդությունների, խոլեստերինի մակարդակը նվազեցնելու, ճարպակալման եւ այլ խնդիրների մասին՝ մոռացության մատնելով մի շարք կարեւոր օրգան...
![](images/calendar.png)
![Ինչից է «սագամաշկ» առաջանում. ankakh.com Ինչից է «սագամաշկ» առաջանում. ankakh.com](up/article/small/file_32018_845055.jpg)
Մարդու մաշկը` բացառությամբ ափերն ու ներբանները, ծածկված է բազմաթիվ մազապարկերով, իսկ յուրաքանչյուր մազապարկում կա մկան, որը բարձրացնում է մազը...
![](images/calendar.png)
![10 հետաքրքիր փաստ՝ ոտքերի մասին. med.news.am 10 հետաքրքիր փաստ՝ ոտքերի մասին. med.news.am](up/article/small/file_30520_8096210.jpg)
Կարծում եք՝ շա՞տ բան գիտեք ձեր ոտքերի մասին: NEWS.am Medicine-ը 10 հետաքրքիր փաստ է հավաքել, որոնց մասին, ամենայն հավանականությամբ, մինչ այժմ տեղյակ չէիք...
![](images/calendar.png)
![Ներզատիչ համակարգ Ներզատիչ համակարգ](up/article/small/file_23159_9154359.jpg)
Ներզատիչ համակարգը նյարդային համակարգի հետ միասին կարգավորում է մարմնի գործունեությունը։
Ներզատիչ համակարգը բաղկացած է ներզատիչ գեղձերից (նկ. 2.13)...
![](images/calendar.png)
![Վառ արտահայտված է ադամախնձոր Վառ արտահայտված է ադամախնձոր](up/article/small/file_23193_2579211.jpg)
ՀԱՐՑ: Իմ ընկերոջ մոտ վառ արտահայտված է ադամախնձորը: Ինչի՞ հետ է դա կապված և արդյոք վտանգավոր չէ: Եվ ինչու՞ է այն արտահայտված միայն տղաների մոտ...
![](images/calendar.png)
![Նյարդային համակարգ Նյարդային համակարգ](up/article/small/file_23160_2595260.jpg)
Նյարդային համակարգը կարգավորում Է մարմնի գործունեությունը։ Նյարդային համակարգն ապահովում Է մարմնի և արտաքին միջավայրի կապը։ Մարմնի բոլոր ռեակցիաները՝ արտաքին աշխարհից ստացվող գրգիռների նկատմամբ, պայմանավորվում են նյարդային համակարգի...
![](images/calendar.png)
![Մարմնի հենաշարժական ապարատ Մարմնի հենաշարժական ապարատ](up/article/small/file_24587_1419171.jpg)
Մարմնի հենաշարժական ապարատի հենք հանդիսացող կմախքի ոսկրերն իրար միացնող շարակցահյուսվածքային փակեղների և կապանների միջոցով կազմված բազմաթիվ հոդերը բավարար չեն շարժումներ իրականացնելու համար...
![](images/calendar.png)
![Մարդկային ճարտարագիտության գլուխգործոց` ոսկոր Մարդկային ճարտարագիտության գլուխգործոց` ոսկոր](up/article/small/file_20729_9086875.gif)
Անկասկած, ճնշմանը դիմանալու զարմանալի հատկության շնորհիվ, իրավամբ, ոսկորը մարդկային ճարտարագիտության գլուխգործոց է: Մարդու կմախքը բաղկացած է 206 ոսկրերից և 68 հոդերից...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYbTsOCt' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384